ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ստալինը կայսրությանը պարտադրեց օսմանյան անփառունակ ճակատագիրն ու վախճանը

Ստալինը կայսրությանը պարտադրեց օսմանյան անփառունակ ճակատագիրն ու վախճանը
27.05.2014 | 11:30

561 տարի առաջ` 1453 թ. մայիսի 28-ի գիշերը Սուլթան Մահմուդ II-ը խիստ անհանգիստ էր և անընդհատ աղոթում էր: Այդ օրը նրա ծովային ու ցամաքային բոլոր ուժերին չէր հաջողվել տիրել տիեզերական Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսին: Նա կարգադրել էր ծովային ուժերին` շրջանցել Ոսկեղջյուրը, նավերը քարշ տալով, մուտք գործել Ղալաթիա, իսկ ցամաքային զորաբանակին` հանդիպակաց Քաղկեդոնի ստորգետնյա գաղտնանցքից սողոսկել արևելյան կենտրոն և լուսադեմին, իրարանցում առաջացնելով, շեշտակի հարվածով գրավել քաղաքի ծովափնյա երկու հատվածները:
Քաղաքը նախորդ օրվա հաջողությունից գինարբուքով արբեցած` նիրհում էր խաղաղ, անվրդով ու ինքնավստահ:
Մահմուդ II-ը շարունակում էր աղոթել, սակայն աղոթքն ուղղված էր ոչ թե ամենակարող Ալլահին ու Մուհամեդին, անգամ ոչ էլ քրիստոնեական Աստծուն, այլ…
Ամիսներ առաջ, երբ սուլթանը ծրագրում էր, իր կարծիքով՝ վերջին ու հաղթական արշավանք ձեռնարկել դեպի Բոսֆոր, հաղթել ու փառաբանել Օսմանին, իր պալատական իմաստուններից մեկը հիշեցրել էր շատ վաղուց` մ.թ.ա. 339 թ. տեղի ունեցածը, որը նա վերհիշեց միայն այս պահին ու սկսեց իմացած ձևով աղոթել` առ հունական Լուսնի դիցուհի Արտեմիսը և խոստացավ ոչ թե հավատափոխ լինել, այլ իր կայսրության մեջ նրա հռչակը հավերժացնել:
Բանն այն է, որ Մակեդոնիայի կայսր, Ալեքսանդր Մեծի հայր Փիլիպոս II հզոր արքան մ.թ.ա. 339 թ. Բյուզանդիոն քաղաքի (Կոստանդնուպոլսի եվրոպական հատված) գիշերային վերջին հարձակման ժամանակ անհաջողության էր մատնվել, քանզի Լուսնի դիցուհի Արտեմիսը երկնքում վառել էր հրաշագործ մի լույս, արթնացրել քաղաքի բնակիչներին, և նրանք հերթական անգամ պարտության էին մատնել Փիլիպոսին:
Եվ ի պատիվ դիցուհու պայծառատես հրաշագործության, Բյուզանդիոն (արդեն ո՜րերորդ անգամ) անառիկ դարձած քաղաքի բնակիչները իրենց զինանշան ընտրեցին Լուսնի մահիկն ու փոքրիկ աստղը:
Երբ 1453 թ. մայիսի 29-ին Կոստանդնուպոլիսն ամբողջությամբ գրավվեց, Մահմուդ II սուլթանը, համաձայն իր խոստման, Օսմանյան կայսրության զինանշան հռչակեց հենց այդ մահիկն ու աստղը, հուսալով, որ գաղտագողի իր բոլոր պաշարումների ժամանակ մշտապես կվայելի հեթանոս դիցուհու բարյացակամությունն ու օրհնանքը:
Անցան դարեր: Մարդկությունը թևակոխեց ամենահեղափոխական 20-րդ դարը: Ստեղծվեց խորհրդային` ամենակուլ և ամենամուսուլմանամետ կայսրությունը: Ակնհայտ էր երկուսի նմանությունը` երկուսն էլ աշխարհակալ ու զինված. առաջինը` յաթաղանով, երկրորդը` համաշխարհային հեղափոխությամբ: Տիրակալ Ստալինը, ըստ իս, ցանկացավ ինչ-որ ձևով ամրապնդել նմանությունը և, ձևափոխելով օսմանյան զինանշանը, աստղը տեղափոխեց կիսալուսնի վերնամաս, իսկ ստորին ծայրին ամրացրեց կոթ, դարձնելով մանգաղակոթ յաթաղան` ի սարսափ հեղափոխության թշնամիների և ի փառս բազմամիլիոն գյուղացիության: Սակայն ակնհայտորեն անտեսված էր, գուցե և արհամարհվում էր բանվոր դասակարգի պատմական դերը:
Ժողովուրդների մեծ առաջնորդն ավելացրեց մուրճն ու ամեն ինչ տեղը տեղին` 1923 թ. դարձրեց ՌԽՖՍՀ, իսկ 1936 թ.՝ ԽՍՀՄ զինանշան:
Հետաքրքրական է, որ Ստալինը դրանով իսկ իր կայսրությանը պարտադրեց օսմանյան անփառունակ ճակատագիրն ու վախճանը:

Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 15060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ